Դատարանը մեղավոր է ճանաչել բրիտանուհուն, ով խանգարել է ամուսնուն ընկերների հետ ֆուտբոլ դիտել
Անգլիայում դատարանը մեղավոր է ճանաչել բրիտանուհուն, ով խանգարել է ամուսնուն ընկերների հետ ֆուտբոլ դիտել, գրում է Daily Mail-ը։ Խաղի հեռարձակման ժամանակ բրիտանուհին հաղորդագրություններ է գրել ամուսնուն՝ վիրավորելով նրան ու պահանջելով վերադառնալ տուն։
59-ամյա Ջոան Հելին բազմիցս զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել ամուսնուն՝ Սթիվին, մինչ նա ընկերների հետ դիտում էր «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը: Երբ տղամարդը դադարել է պատասխանել զանգերին, կինը սկսել է շեղել ամուսնու ընկերներին։ Հաղորդվում է, որ այդ ժամանակ բրիտանուհին հարբած է եղել։
Ոստիկանությունում Սթիվի բողոքից հետո գործը հասել է դատարան։ Ջոանն իրեն մեղավոր է ճանաչել ոտնձգությունների մեջ և դատապարտվել 12 ամսվա հասարակական աշխատանքի: Բացի այդ, կինը պետք է վճարի 80 ֆունտ ստերլինգ տուգանք, 20 օր վերականգնում անցնի և լրացուցիչ 234 ֆունտ վճարի դատական ծախսերի համար:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը