Կանադան պատժամիջոցներ է սահմանել Իոսիֆ Պրիգոժինի և նրա կնոջ՝ Վալերիայի դեմ
ԱյլԿանադան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իոսիֆ Պրիգոժինը, երգչուհի Վալերիան, Իվան Օխլոբիստինը, Նիկիտա Միխալկովը, Յուլիա Չիչերինան, Ֆիլիպ Կիրկորովը, Դմիտրի Խառատյանը, Մարիա Ֆեդոսեևա-Շուկշինան, Ալեքսանդր Սկլյարը և այլք։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և ՌԴ գիտության ու բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։