Քանյե Ուեսթը ամուսնալուծությունից հետո Քիմ Քարդաշյանից պահանջել է այրել իր իրերը
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանը նոր մանրամասներ է հայտնել Քանյե Ուեսթի հետ իր ամուսնալուծությունից։ «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի վերջին դրվագում Քիմը մաքրում է պահարանները, որտեղ պահում էր նախկին ամուսնու իրերը։
Քիմը նշել է, որ Քանյեն մտադիր էր ամուսնալուծությունից հետո «այրել իր իրերը»։ Այնուամենայնիվ, նա պնդել է, որ որոշ իրեր թողնեն իրենց երեխաներին։
«Սա իմ լավագույն ժամանակների հավաքածուն է», - ասել է Քիմը: «Իրականությունն այն է, որ կյանքն իսկապես տարբեր է, և երբ գիտես, որ երբեք չես վերադառնա այնտեղ, դա տհաճ է և դժվար: Բայց իմ երեխաները կունենան լավագույն հիշողությունները, և սա նրանց համար լավագույն տուրքը կլինի», -հավելել է Քիմը։