Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Ելենա Խաչատրյանին:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: