Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հետո աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 24-26-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.70C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.60C (1960 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.30C