Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար Խաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը 

Հետախուզվող մեքենան ապօրինի դուրս է բերվել հատուկ պահպանվող տարածքից, մեղադրանք է ներկայացվել պարեկի

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ն նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին դրդել է իր ծառայողական լիազորություններն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի, որի հետևանքով 1 մլն 300 հազար ՀՀ դրամից ավելի վնաս է պատճառվել պետության և կազմակերպության օրինական շահերին:

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 16-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել և նույն օրը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի «Հատուկ տարածք» է տեղափոխվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող  ծառայության կողմից հետախուզվող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն առանց օրինական հիմքերի հիշյալ ավտոմեքենան սեփականատիրոջը վերադարձնելու խնդրանքով դիմել է իր մտերիմ՝ վերը նշված գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ին: Վերջինս, չմերժելով Գ. Հ.-ի խնդրանքը, 2023 թվականի մարտի 20-ին դիմել է իր գործընկերոջը՝ նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ համոզելու եղանակով վերջինիս դրդելով հանցանք կատարել, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց արգելանքի տակ դնելու պատճառները վերացնելու վերաբերյալ ապացույցների, հիշյալ տրանսպորտային միջոցը վերադարձնել սեփականատիրոջը:

Արդյունքում Ա. Հ.-ն պարեկ Օ. Ս.-ի և Գ. Հ.-ի դրդմամբ իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ թույլատրել է ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ այն դուրս բերել «Հատուկ տարածք»-ից և շարունակել երթևեկությունը:

Ա. Հ.-ի գործողությունների հետևանքով պետությանն ու կազմակերպությանը պատճառվել է էական վնաս՝ պարտապանից չի բռնագանձվել խոշոր չափերի՝ 1 մլն 300 հազար դրամից ավելի գույքային վնասը: Արդյունքում՝ առանց օրինական հիմքերի սեփականատիրոջը վերադարձվել է հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:

2023 թ. հուլիսի 21-ին պարեկ Օ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 1-ին մասով, հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Հ.-ին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-Զեյն
Ամենադիտված