Կանադան հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանն աջակցելուն․ Մելանի Ժոլի
Արտաքին Քաղաքական
Կանադան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանն աջակցելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը»,-գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել էր Կանադայի նախաձեռնությունը՝ ներգրավվելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում։
«Մենք ողջունում ենք Կանադայի Հայաստանում ԵՄ առաքելությանը մաս կազմելու նախաձեռնությունը և դիտարկում է այն որպես կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում»,- ասված էր ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ