Խաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան 

Շատ փորձագետներ գնահատում են, որ ՌԴ-ն է դուրս գալիս տարածաշրջանից. ցավոք, մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է. Փաշինյան

Արտաքին Քաղաքական

Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից: Այստեղ խնդիրն ի՞նչ է, մենք այն խնդիրը, որ ունեցել ենք և ունենք ՀԱՊԿ-ի արդյունավետության ու պարտավորությունների կատարման ուղղությամբ, թափանցիկ այդ հարցերը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բայց մեծ հաշվով, էլի պարադիգմի առումով, ես դրան հրապարակային մի քանի անգամ անդրադարձել եմ, Agence France-Press-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ն լքելու հեռանկար տեսնո՞ւմ է։

«Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:

Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց ցավոք մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել այդ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915թ. սցենարն է:

1915, 1917, 1918 թվականներ՝ անկայունություն Ռուսաստանում, Ռուսաստանի ստիպված հետքաշումը՝ դուրս գալ տարածաշրջանից և հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելը: Բայց հիմա ամբողջ խնդիրն այն է, որ 1915-ին հայ ժողովուրդը պետականություն չուներ, պետություն չուներ, որն ուներ պարտավորություն՝ ապահովելու սեփական ժողովրդի անվտանգությունը: Հիմա ունի պետություն և պետության քաղաքականությունը պիտի կառուցվի այս տրամաբանության մեջ, որովհետև հավանականությունը, որ մի օր մենք կտեսնենք, որ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է, չկա այդպիսի հավանականություն, բայց հավանականությունը, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, որ այստեղ այս պահին ներկա է, առավոտյան արթնանանք ու տեսնենք այստեղ չէ, այդպիսի հավանականությունը բարձր է զրոյից: Ընդ որում, պարտադիր չէ ուզենալով, պարտադիր չէ չարամտորեն, պարտադիր չէ ուզելով վնասել, պարտադիր չէ չուզենալով կատարել սեփական պարտավորությունները որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Եվ էլի եմ ասում, սա այսօրվա խնդիրը չէ, սա վերջին 10 տարվա խնդիրը չէ, վերջին 30 տարվա խնդիրը չէ: Սա վերջին 100 տարվա խնդիրն է, սա վերջին 150 տարվա խնդիրն է: Եվ այսօր մեր վիճակը շատ բարդ է, բայց ի տարբերություն 100 և մի քիչ ավելի տարի առաջվա, մենք այսօր ունենք պետություն, որը համարվում է ժողովրդավարական, որը համարվում է զարգացող և որը համարվում է բանակցությունների ունակ: Մենք ունենք շանս՝ հասկանալու այս ռիսկերը և կառավարելու, որը, սակայն, պետք է հասկանանք, հեշտ չէ»,– ասել է Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
Ամենադիտված