ԱՄՆ-ում հայտնել են՝ ինչը կխանգարի Բայդենին վերընտրվել
ԱՄՆՍպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի՝ ուկրաինական Burisma գազային ընկերությունից կաշառք ստանալու մասին տեղեկության հաստատումը կզրկի նրան 2024 թվականին վերընտրվելու հնարավորությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել Fox Business-ի սյունակագիր Շոն Դաֆին։
Նա խոստովանել է, որ ցնցված է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ԱՄՆ գործող նախագահին առաջատար դիրք են ապահովում և պաշտպանում են նրա թեկնածությունը երկրի հաջորդ նախագահական ընտրություններում։
«Ինչպե՞ս եք աջակցում այդ տղային և կարծում եք, որ կհաղթեք», - ասել է նա։
Լրագրողը մատնանշել է Միացյալ Նահանգների Ներքին եկամուտների ծառայության ազդարարների ցուցմունքները Բայդենների ընտանիքի կողմից օտարերկրյա կազմակերպություններից ստացված միջոցների վերաբերյալ։
Դիտորդը կարծում է, որ իրավիճակը միայն կսրվի։ Նրա կարծիքով՝ դեմոկրատներին չի հաջողվի ապագայում անտեսել այս խնդիրը։
«Եթե պարզվի, որ նա իրականում ստացել է գումարը՝ 5 միլիոն դոլարը, դա կնվազեցնի նրա շանսերը 2024 թվականի նախագահական ընտրություններին», - եզրափակել է Դաֆին:
Հունիսի սկզբին Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության պնդումները, թե ինքը ներգրավված է կոռուպցիայի մեջ, անհեթեթություն են։