15-ամյա տղան գողություն էր արել իր տնից
ԻրավունքՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վաղարշյան փողոցի իր բնակարանի դուռը հարմարեցված բանալու գործադրմամբ բացելով՝ գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը։
Պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: