Քննարկվել են Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող հարցեր
ՀասարակությունԵրևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հանդիպման ժամանակ: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց՝ պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը: Կարևորելով օրինագծի մշակումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ այն պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնիկառուցապատումը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ հայեցակարգը հնարավորություն կտա ամրագրել ճարտարապետական կերպարի միասնականությունը, փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության պայմաններն ու հստակ նորմերի սահմանումը: