Էմիլի Ռատակովսկին «մերկ» զգեստով զբոսնել է Նյու Յորքի փողոցներում
ԼուսանկարներԱմերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է Նյու Յորքի փողոցներում զբոսնելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում համապատասխան լուսանկարները։
Մոդելը հանրությանը ներկայացել է «մերկ» զգեստով։ Կերպարը համալրվել է կաշվե երկարաճիտ կոշիկներով և պայուսակով։ Էմիլի Ռատակովսկին արձակել է մազերը և նախապատվությունը տվել թեթև դիմահարդարմանը։ Այս հանդերձանքով նա շան հետ զբոսնել է Նյու Յորքի փողոցներում։