42-ամյա սուպերմոդել Ամբրոսիոն լուսանկարվել է բիկինիով
ԼուսանկարներԲրազիլացի սուպերմոդել, Victoria's Secret-ի նախկին «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսիոն Իբիցայում ծովում լողալիս լուսանկարվել է պապարացիների կողմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում լրագրողների համապատասխան լուսանկարները։
Մոդելը հանգստանում է Իսպանիայում, որտեղ պապարացիները պարբերաբար փորձում են լուսանկարել նրան։ Այս անգամ նրանք Ալեսանդրա Ամբրոսիոյին բռնացրել են ծովում լողալիս։ Victoria's Secret-ի նախկին հրեշտակը ցուցադրել է իր կազմվածքը՝ կարմիր բիկինիով։ Կերպարը լրացրել են պարանոցին ոսկյա շղթաները, ժամացույցն ու թեւնոցները։ Մոդելն արձակել է մազերը և լուսանկարվել առանց դիմահարդարման։