«Բարսելոնան» չեղարկել է հանդիպումը հիվանդության բռնկման պատճառով
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» չեղարկել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ ընկերական հանդիպումը գաստրոէնտերիտի բռնկման պատճառով։ Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքը։
Խաղը պետք է կայանար հուլիսի 23-ին, մեկնարկը նախատեսված էր Երևանի ժամանակով 06:30-ին։
Mundo Deportivo հրատարակությունը հայտնել է, որ առաջին հիվանդացած խաղացողը Ժյուլ Կունդեն է եղել։ Առավոտյան մի քանի մարդ իրեն վատ է զգացել։ Թիմը չի կարողացել թռչել Սան Խոսե, որտեղ պետք է կայանար հանդիպումը։
Իսպանիայի առաջնությունում անցած մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ տասը միավորով շրջանցելով արծաթը նվաճած «Ռեալին»։ Յուվենտուսն Իտալիայի առաջնությունն ավարտեց յոթերորդ տեղում։ «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում