Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Իտալիայի Հանրապետության նախագահին
Քաղաքական
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո Նախագահ,
Թանկագին Սերջիո,
Ի սրտե ամենաջերմ շնորհավորանքս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Թող այս օրը լի լինի ուրախությամբ, սիրով և նվիրական պահերով։
Հուսով եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք հանդիպել ու շարունակել մեր զրույցները:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը