Մոսկվայում ԱԹՍ-ները հարձակվել են մի քանի շենքի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի վրա երկու ԱԹՍ է հարձակվել։ Մեկը հարվածել է բիզնես կենտրոնին, երկրորդն ընկել է ՌԴ ՊՆ շենքի մոտ, գրում է Baza տելեգրամյան ալիքը։
Հարձակման մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր՝ ժամը 04-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 05-ի սահմաններում-խմբ.) անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ և զոհեր չկան»,- գրել է նա Տելեգրամում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ որսացել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք։ Բեկորները հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու։
Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է բիզնես կենտրոնի։ Արդյունքում՝ 50 քմ մակերեսով 17-րդ և 18-րդ հարկերի շենքում ապակի է կոտրվել։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Քաղաքապետարանից հայտնել են, որ Կոմսոմոլսկի և Լիխաչևի պողոտաներով երթեւեկությունը արգելափակվել է։
Տեսանյութն՝ այստեղ։