Մոսկվայի վրա հարձակումը միջազգային ահաբեկչություն է. ՌԴ ԱԳՆ
ՀասարակությունՄոսկվայի վրա հարձակումը միջազգային ահաբեկչություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ին տված հարցազրույցում։
Ինչպես հայտնել ենք, Մոսկվայի վրա այսօր վաղ առավոտյան երկու ԱԹՍ է հարձակվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր՝ ժամը 04-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 05-ի սահմաններում-խմբ.), անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ և զոհեր չկան»,- գրել է նա Տելեգրամում։