Իրանում մեծամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել (լուսանկարներ)
ԼուսանկարներԻրանի ռազմաօդային ուժերի «Վելայաթի երկնքի պաշտպաններ» 11-րդ զորավարժությունների հիմնական, օպերատիվ փուլը սկսվել է Սպահանում ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդիի՝ «Ես Հոսեյն եմ» ծածկանունով, գրում են իրանական ԶԼՄ-ները։
«Սպահանի Շահիդ Բաբայի բանակի ռազմաօդային ուժերի բազայում և Սպահանի Շահիդ Աբու Աթա Անարք հրաձգության հրապարակում կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ժամանումից հետո նրանք վարժանքներ են անցկացնում երևակայան հակառակորդին հակահարված տալու նոր մարտավարությամբ՝ երկկողմ վերահսկվող ռեժիմով», - ասել է զորավարժությունների խոսնակ Ռուդբարին:
Զորավարժությունների ընթացքում 92 ինքնաթիռ կիրականացնի մի շարք օդային գործողություններ՝ ներառյալ նաև էլեկտրոնային պատերազմ: