Մասկը ցույց է տվել Թվիթերի նոր լոգոտիպը
ԼուսանկարներԻլոն Մասկը և Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն ներկայացրել են սոցցանցի լոգոտիպը, որը փոխարինում է հայտնի «կապույտ թռչնի խորհրդանիշին»։ Այն սև ֆոնի վրա սպիտակ X կլինի, գրում է Reuters-ը։
«X-ն այստեղ է: Եկեք դա անենք»,- Թվիթերում գրել է Յակարինոն:
Ե՛վ Յակարինոն, և՛ Մասկն արդեն տեղադրել են X լոգոն իրենց պրոֆիլներում, թեև Twitter-ի «կապույտ թռչունը» դեռևս առկա է հարթակում:
Իլոն Մասկն իր հերթին բացատրել է տարբերանշանի փոփոխությունը։
«Twitter անունն իմաստ ուներ, երբ հաղորդագրություններն ընդամենը 140 նիշանոց հաղորդագրություններ էին՝ թռչունների ծլվլոցի նման (tweeting), բայց այժմ դուք կարող եք տեղադրել գրեթե ամեն ինչ, ներառյալ մի քանի ժամ տևողությամբ տեսանյութ: Այսպես, Twitter-ն այլևս իմաստ չունի, ուստի պետք է հրաժեշտ տանք կապույտ թռչունին», – գրել է Մասկը։
Մասկն ավելի վաղ կիրակի օրը կատարած իր գրառման մեջ ասել էր, որ ցանկանում է փոխել Twitter-ի լոգոն և խնդրել է իր միլիոնավոր հետևորդներին, որ նրանք նույնպես փոխեն այն։