Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչ ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական Հայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները 

Պատասխանատվություն ունենք ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս համերաշխ կապրենք․ ՄԻՊ

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է Հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպմանը ևս 2 ուսանող միացել է Արցախից՝ Zoom հարթակի միջոցով։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նա ուսանողներին պարզաբանել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում հենց սա է: Շատ կարևոր է, որ այս մեթոդաբանությունը մենք բոլորս ճիշտ հասկանանք և ընկալենք։ Դա կարևոր է նաև միջազգային հարթակներում ճիշտ և արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»,- ասել է Պաշտպանը։

Հարց-պատասխան ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ուսանողներն ուղղել են ոլորտային մի շարք հարցեր, որոնցից յուրաքանչյուրին Պաշտպանը մանրամասն պատասխանել է։

Ուսանողների հետ քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Արցախի և ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները միջազգային ասպարեզում, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։

Պաշտպանն անդրադարձել է նաև հանրային հաղորդակցության մեջ անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին․

«Խտրականությունը և ատելության խոսքը չափազանց վտանգավոր երևույթներ են։ Մասնավորապես այն մարդիկ, ովքեր ունեն մոդելային վարքագիծ և օրինակ են հասարակության համար, պետք է բացառեն նման խոսույթի կիրառումը։ Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել։ Չպետք է թույլ տանք, որ ձնագնդու էֆեկտով այդ խնդիրներն ավելի մեծանան և խորանան»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ թեև հակակոռուպցիոն ոլորտի հարցերը իր մանդատի շրջանակում մեծ ծավալ չեն զբաղեցնում, բայց և´ ընդհանուր միջավայրի ձևավորման, և´ գործառույթների տեսանկյունից նման քննարկումները շատ կարևոր են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. Շարմազանով
Ամենադիտված