Չինացի ֆուտբոլային մարզիչը հարվածել է մրցավարին, ապա ուշաթափվել (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի հանդիպման ժամանակ «Լիաոնին Շենյան» թիմի մարզիչ Դուան Սինը զգացմունքային կերպով է արձագանքել մրցավարի որոշմանը, ինչի համար կարմիր քարտ է ստացել։ Դրանից հետո նա հարվածել է մրցավարի դեմքին, իսկ հետո ուշագնաց է եղել, հայտնում է «Чемпионат»-ը։
Վարկածներից մեկի համաձայն՝ հուզված մարզիչի ճնշումը իջել է։ Մյուս վարկածն այն է, որ Սինը ձևացրել է, որ ուշագնաց է եղել:
«Լիաոնին Շենյանը» 0։4 հաշվով պարտվել է «Նանկին Սիթիին»։ Թիմը 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։