Հունաստանում հայտարարվել է անտառային հրդեհների ամենաբարձր՝ կարմիր մակարդակ (լուսանկարներ)
ԼուսանկարներՀույն հրշեջները շարունակում են Հռոդոս, Կորֆու (Կերկիրա) և Եվբեա կղզիների անտառային հրդեհների մարումը, որտեղ անընդհատ տեղի են ունենում արդեն տեղայնացված հրդեհների կրկնվող հրդեհներ։ Այս մասին հաղորդում է հունական ERT-1 հեռուստաալիքը։
Հռոդոսում արդեն ութերորդ օրն է, ինչ մարվում է անտառային հրդեհը։ Ամենամեծ բռնկումը կրկին տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Մատիի շրջանում։ Հրդեհը բորբոքվում է ուժեղ քամու պատճառով: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը Վատիից շարժվում է դեպի Գենադի, որտեղ հարյուրավոր հրշեջներ և կամավորներ ամբողջ գիշեր պայքարել են կրակի դեմ։
Երեքշաբթի առավոտյան հրդեհաշիջման ավիացիան կրկին սկսել է աշխատել՝ ջուր թափելով կրակի օջախների վրա։ Բռնկումներ կան նաև Մասարայի և Ապոլոնի շրջաններում, որոնց բնակիչները նույնպես ամբողջ գիշեր մարել են կրակը, որպեսզի թույլ չտան՝ այն թափանցի իրենց գյուղեր։
Եվբեա կղզում Պլատանիստո շրջանի բնակիչներին գիշերը տարհանել են Կարիստոս քաղաք։ Տասնյակ հրշեջներ, ավիացիայի աջակցությամբ, շարունակում են ճնշել այնտեղ բռնկված հրդեհները։