BYD-ը կներկայացնի Seal U քրոսովերը
ԼուսանկարներBYD Song Plus Champion Edition քրոսովերը եվրոպական շուկայում կվաճառվի BYD Seal U անվամբ։ Այս մասին հայտնում է carnewschina.com-ը։ Պաշտոնապես մեքենան կներկայացվի սեպտեմբերին` Մյունխենի ավտոսրահում։ Ինչ վերաբերում է վաճառքի մեկնարկին, դա տեղի կունենա 2024 թվականի սկզբին։
Չինաստանում BYD Song Plus Champion Edition-ն առաջարկվում է երկու տարբերակով՝ էլեկտրական մեքենա և հիբրիդ: Եվրոպական շուկայում մոդելը կվաճառվի էլեկտրական տարբերակով։ Նրա հզորությունը 218 ձիաուժ է, էներգիայի պահուստը՝ 605 կմ։
Սրահում դիմային վահանակի վրա տեղադրված է 15,6 դյույմանոց էկրան, որը կարող է պտտվել 90 աստիճանով։ Մեքենան համալրված է նաև մեծ վահանակով, եռաթև ղեկով և կլիմայի վերահսկման համակարգով։ Եվրոպական գները կհայտարարվեն վաճառքի մեկնարկին մոտ ժամանակներում։