Ես էլ եմ բնակարան ուզում, բայց հլա որ չեմ կարողանում, որովհետև մեր հին բնակարանը չի վաճառվում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Իր ասուլիսի ընթացքում հունից դուրս գալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր թիմի հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, որ ճոխ բնակարաններ են ձեռք բերում. «Դղյակները... Էդ Ռոբերտ Քոչարյանը տենց պապական ժառանգություն էր ստացել, հա՞: Մետաքսի կոմբինատից մի քանի հարյուր միլիոն դոլար աշխատավարձ էր ստացել, թե կուսակցական անդամավճարների հաշվին ա արել էդ ամեն ինչը:
Կամ Սերժ Սարգսյանը... Տենց պապական միլիարդատերեր էին, Մանթաշովից ժառանգություն էին ստացել:
55 հազար բնակարան ա էսօր Հայաստանում կառուցվում: 30 հազար մարդ բնակարան ա էսօր ձեռք բերել: Ես էլ եմ ուզում, բայց հլա որ չեմ կարողանում, որովհետև մեր հին բնակարանը չի վաճառվում, կամ չենք զբաղվում: Հիմա հաջորդ մեղադրանքը կլինի ՀՀ բոլոր աջափսանդալ եփողներին, թե բա՝ ինչ եք աջափսանդալ բան անում, դա ազգային դավաճանություն ա»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը