Ե՛վ իրեն արժեզրկեց, և՛ երկիրը. բոլորը մտածելու են՝ «դանոս» է գրել գործող ղեկավարի մասին. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
Քաղաքական
Ես այդ մոտեցմանը, որ Սերժ Սարգսյանը կարող էր նամակ գրել, նորմալ եմ վերաբերվում, բայց ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի մասին նամակ է գրում, այդ մարդիկ վերցնելու են տեսնեն, որ առաջին պարբերությունները այն մասին են, թե ինչ վատն է Հայաստանի գործող ղեկավարը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք էլ ենք ընդդիմություն եղել, եւ մենք Հայաստանի օրակարգի հարցերի մասին դրսի հետ հաղորդակցվելիս, նամակներ գրելիս այդպիսի բաներ մեզ թույլ չենք տվել: Այն մարդկանց, ում հետ ես աշխատում եմ, հարաբերվում եմ, կողքից նամակ են գրում, ասում են՝ ինքը վատն է: Ամոթ է ուղղակի: Ես ինձ համար չեմ ասում, ես պատկերացնում եմ այդ մարդկանց ռեակցիան: Համ իրեն արժեզրկեց, համ երկիրն արժեզրկեց, համ էլ ոչ մեկը բնականաբար, չի հիշելու այդ նամակի հայտարարված նպատակի մասին, որովհետեւ բոլորի առաջին ռեակցիան այն է լինելու, որ Հայաստանի նախկին ղեկավարը ոչ լեգիտիմ, «դանոս» է գրել օտար պետությունների ղեկավարներին գործող ղեկավարի մասին»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ բաց նամակ է գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը