Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի. Արամ Ա
ՀասարակությունԱրցախում և Երևանում ընթացող համաժողովրդական ակցիային տեսաուղերձով միացել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է:
Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր էլ Արցախը մերն է։ Եվ հավատացեք Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդինը:
Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»,- ասել է Արամ Ա–ն։