Հունգարիայում ՀՀ դեսպանը Հունգարիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Արտաքին Քաղաքական
Հուլիսի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի առաջին տեղակալ Լևենտե Մագյարի (Levente Magyar) հետ։
Հունգարիայում ՀՀ դեսպանության հաղորդմմաբ՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսությանը, քննարկվեցին հնարավոր համատեղ ջանքերը այն ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկու երկրների խորհրդարանների միջև շփումների և համագործակցության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերի շուրջ։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան