Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները (լուսանկարներ)
ԼուսանկարներԹուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները, որոնք մի քանի օր է` սպառնում են հյուրանոցներին ու հանգստավայրերին։ Ըստ սեյսմոլոգի՝ հրդեհների տևողությունն ուղղակիորեն կախված է անձրևներից։ Հրդեհների՝ մինչև անձրևների սկսվելը մարումը բացառվում է։ Իսկ անձրևներ սպասվում են տասն օր հետո: Սա նշանակում է, որ այս ընթացքում հրդեհների վտանգը մնում է բարձր։ Սակայն իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հրդեհները մարելու և առողջարանային տարածքները հրդեհից պաշտպանելու համար, գրում է CTNews-ը։
Անթալիան, Սիդը, Բելեկը և Ալանիան համարվում են ամենաանվտանգ հանգստավայրերը, որտեղ հրդեհների հավանականությունը նվազագույն է։
Նշվում է, որ զբոսաշրջիկները չեն մեկնում այն տարածքները, որտեղ հրդեհներ են ակտիվ, և տարհանմանը մասնակցում են ինչպես ռուսական փրկարար ծառայությունները, այնպես էլ տեղական իշխանությունները։