Մահացել է երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը
Ժամանց57 տարեկան հասակում մահացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը, չորեքշաբթի հայտնել է The Irish Times-ը։
Օ'Քոնորը երեք երեխա ունի: Երգչուհու որդին՝ Շեյնը, ինքնասպանություն է գործել անցյալ տարի։
Օ'Քոնորը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերին Դուբլինի արվարձաններից մեկում։ 18 տարեկանում նա սկսել է ելույթներ ունենալ սրճարաններում և հարսանիքների ժամանակ։
1987 թվականին թողարկվել է նրա դեբյուտային ալբոմը՝ «The Lion And The Cobra»։ Երկրորդ «I Do Not Want What I Haven't Got» ալբոմը ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն այլընտրանքային ալբոմի համար։
Հիշեցնենք, որ երգչուհու որդին ինքնասպան էր եղել հոգեբուժարանից փախչելուց հետո։ Երիտասարդը 17 տարեկան էր։