«Ալաշկերտի» նիգերիացի նորեկը Պորտուգալիայից
Սպորտ
Հունգարական «Դեբրեցենի» հետ դիմակայությանն ընդառաջ «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտ» է տեղափոխվել նիգերիացի վինգեր Սոդիք Ֆատայը:
27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» և «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» - «Դեբրեցեն» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում