Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ Ուկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ «Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ) Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը 

Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Քաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը:

Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները`

սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ:

Փաստարկեմ յուրաքանչյուր բնորոշումս ասուլիսին հնչած մի քանի դրվագներով:

Տեղական «շուստրին»

1. Նիկոլն ասում է, որ մենք առավել քան վերջերս միասնական ենք, քանի որ, ըստ իրեն, ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Փաշինյանը հենց այդպիսին է, ապա հօգուտ միասնականության իր արգումենտը չի դիմանում որևէ քննադատության, քանզի իրական ժողովրդավարական երկրներում էլ մարդիկ կարող են ընտրել ղեկավար, բայց միասնական չլինել, այլ լինել պառակտված, բևեռացված, տրոհված: Արդյո՞ք ընտրված չէ Մակրոնը, և արդյո՞ք Ֆրանսիան միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Նաթանյահուն, և արդյո՞ք Իսրայելը միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Բայդենը, և ԱՄՆ հասարակությունը միասնակա՞ն է:

2. «Ես մշտապես եղել եմ 29.800 քկմ-ի վարչապետը»,- աչքերը կլորացնելով արտաբերում է Նիկոլը՝ անգամ ջանք չներդնելով 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» ալկոհոլային էքստազի մեջ իր արտանետած բլթոցն ինչ-որ բանով ծածկելու համար:

3. Ասում է, թե ինքը կապ չունի Հայաստանում առկա քաղբանտարկյալների հետ՝ այդ սրիկայության ողջ պատասխանատվությունը բարդելով փաստացի գլխավոր դատախազի, ՔԿ ղեկավարի և իրավապահ համակարգի իր մյուս խամաճիկների վրա: Իսկ կարո՞ղ է՝ այլմոլորակայինները կապ ունեն իմ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու հետ:

4. Դատական համակարգի հորինված բարեփոխումները գովերգելու համար նա կրկին հղում է անում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին վերաբերող ինչ-որ զեկույցի վրա, «բարեհաջող» մոռանալով նշել, որ այդ զեկույցը պատրաստվել է այդ երկրների միշարք ՀԿ-ների կողմից (դժվար չէ կռահել, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը), և անգամ այդ զեկույցով ԱլԳ 6 երկրների շարքում ընդհանուր առմամբ Հայաստանն իր «ժողովրդավարական» բարեփոխումներով զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը (!)` անցնելով առաջ միայն Ադրբեջանից և Բելառուսից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Իհարկե, նրա շուստրիությունների շարքը կարելի էր շարունակել, բայց անցնեմ «լոխորյաններին», որոնց հիմքում դիտավորություններով կայացված մի շարք որոշումներ և քայլեր են, որ փաթեթավորվում են «խեղճ Նիկոլն ինչ անի» ձեթաթաթախ ու ճենճոտ ՀԺ-ի հերթական համարի մեջ:

Գլոբալ «լոխը»

1. «Ռազմագերիները՝ քարտեզների դիմաց» հիմար գործարքն արդարացնելու համար Նիկոլն «անկեղծանում» է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել փոխանցել Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ Ալիևն արտաթորած ունի այդ վստահության մթնոլորտի մեջ, և մեր տղաները շարունակում են այդ զույգի պատանդը մնալ ադրբեջանական բանտերում։

2. Աղդամով Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին եվրոբյուրոկրատներին ժամանակին չարձագանքած Փաշինյանը դեբիլիկի հայացքով պնդում է, որ դա չի արել, քանի որ դրա քննարկման մանդատը չուներ։ Իսկ Բրյուսել եռակողմերին ո՞վ էր գնացել՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին։

3. Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար։ Լրիվ «Не виноватая я, он сам пришел» վիճակն է։

4. Վա՜յ, ասում է Նիկոլը, գիտե՞ք, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ են աշխատելու, ու դա շատ լավ է։ «Յա՜, իրո՞ք»,- նման հիմարություն լսելով կարձագանքեր դասականը։ Միջազգային դատարանի վճռից ավելի ուժեղ մեխանիզմներ են լինելո՞ւ, հա՞, որի վրա Ադրբեջանը հյութազատած ունի, աշխարհն էլ ոչ մի բնական ելուստ չի շարժում այդ որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար։

5. Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնաքար, բանակցային նշաձողն այնքան է իջեցրել, որ գցել է ոտքին, Ալիևին էլ այնքան բանավոր խոստումներ է տվել, որ հիմա Իլհամը ստիպում է նրան բարաթի վրա գրել և տակը ստորագրել։

Այս թվարկումն էլ կիսատ թողնեմ և անցնեմ նրա սրիկայությունների հիշատակմանը, որոնք վկայում են իր՝ պրծած մարդ լինելու մասին։

Պրծած մարդը

1. Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։

2. Սրիկայություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը բացատրել «սահմանը դելիմիտացված չէ» ալիևյան թեզով։

3. Սրիկայություն է մեյդան բերել «տարածաշրջանայնացման» կոնցեպտը որպես արտաքին քաղաքական նոր հայեցակարգ՝ շատ լավ իմանալով, որ մի կողմից՝ գլոբալ հակամարտության պարագայում նման մոտեցումներն աշխատում են միայն այն դեպքում, երբ ռեգիոնի բոլոր երկրները միևնույն գեոպոլիտիկ ազդեցության գոտում են (օրինակ, Բենիլյուքս, Բալթիկ երկրներ, Պարսից ծոցի արաբական միապետություններ), իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալիզացիան աշխատում է, քիչ թե շատ, հենց կշռով և ներուժով հավասար խաղացողների պարագայում։ Այնինչ մեր տարածաշրջանում ակնհայտ է լինելու Թուրքիայի և Իրանի գերակշռությունը, իսկ հաշվի առնելով Անկարայի հանդեպ Նիկոլի խոնավ հակումները, ակնհայտ է, որ ռեգիոնալիզացիայի անվան տակ Փաշինյանը ցանկանում է Հարավային Կովկասում վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին և այն փոխարինել Թուրքիայով։

4. Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քանի Արցախի կյանքի իրավունքը։

5. Սրիկայություն է քանդել Արցախը, հետո երեսով տալ, թե 150 մլրդ աննախադեպ փող ենք տվել, թող յոլա գնան։ Օսվենցիմում կամ Բուխենվալդում բազմաթիվ հրեաներ էլ ոսկե ատամներ ունեին, բայց ատամներով ծամելու բան չունեին…

6. Սրիկայություն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո լպտալ, թե Ստեփանակերտը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում։ Դրա փոխարեն՝ գոնե կարող էր ասել, որ Հայաստանը կճանաչի և կընդունի Արցախի որոշումը։

7. Սրիկայություն է ամբողջ կյանքը գործ տալով զբաղվել, երկրում խրախուսել դոնոսչիկությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Եվրոպառլամենտի ամբիոններից վայրահաչել «նախկին թալանչիների» հասցեին իր գրպանային ԱԳ նախարարի շուրթերով BBC-ի եթերում վնգստալ Բաղրամյան տարվող «փողով ճամպրուկների» մասին, իսկ հետո դրա մեջ մեղադրել Արցախի և Հայաստանի պաշտպանության համար առ այսօր իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործող Սերժ Սարգսյանին։

Ասում են՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Գլոբալ քաղաքականության մեջ էլ ասում են՝ ասա՝ ո՞վ է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու՝ որպես ժողովուրդ։ Մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, որ մենք՝ որպես ազգ, այլևս պրծած «լոխեր և շուստրիներ» ենք։

Հենց այդ մասին է իմ POSTNIKOL հոդվածաշարը, որի հերթական մասը կներկայացնեմ ձեր ուշադրությանը շաբաթվա սկզբին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ հրթիռներԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ-ում բնակչության նվազման վտանգի մասինՎահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին էմիրի հիշատակինԳիտնականները պարզել են, որ քրքումը կարող է պաշտպանել հոդերը քայքայումիցՄակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ավարտվի կապիտուլյացիայովՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշներըՔոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) The Guardian․ Ուկրաինացիները դժգոհել են Լեհաստանի սահմանապահների վերաբերմունքիցSpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Samsung-ի ամենաթանկ սմարթֆոնում հայտնաբերվել է էկրանի խնդիրՓրկարարներն ու շտապօգնության բժիշկները Երևանում փրկել են միայնակ տարեց կնոջ կյանքըԼավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ Լավրով. Թրամփը չի ասում, որ Ալյասկայում պայմանավորվածություններ չկանՇիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջԲրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցըԻնը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան ՀովհաննիսյանըԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբըԱնժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել ենՈղբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժԾովախեցգետին ուտելուց հետո կինը կորցրել է ազդրի և հետույքի մի մասըՎահագն Խաչատուրյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Հայաստանի աջակցման համարՈւկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում«Ձեր տղաներին մեծ բարև փոխանցեք». Պուտին Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին
Ամենադիտված