Արմինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
ՀասարակությունՔննչական կոմիտեից հայտնում են, որ Արմինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ։
Արմինե Գևորգյանը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին, Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Վայոց ձորի մասնաճյուղի կրտսեր վարկային գործակալ
IV-VI.2007թ. - Վայոց ձորի մարզի դատախազության քննիչ
2007-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
08.10.2014-14.10.2014թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2020-2021-թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
17.07.2023-26.07.2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: