Հարբած տղամարդը փորձել է կանեփի փնջով ներողություն խնդրել ոստիկաններից
ԱյլԼեհաստանում հարբած տղամարդը ոստիկանություն է դիմել «կանեփի փնջով» և ասել, որ ցանկանում է ներողություն խնդրել, սակայն չի նշել պատճառը։ Այս մասին հայտնում է RMF FM-ը։
«Լենչիցեում ոստիկանության շրջանային բաժին է եկել 38-ամյա մի տղամարդ և ասել, որ ցանկանում է ներողություն խնդրել։ Նա իր ձեռքում պահել է 45 սանտիմետրանոց մարիխուանայի թուփ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նրա բնակարանում խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են կանեփի ևս 18 թարմ թուփ։ Այժմ «փնջով տղամարդուն» սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։