Սելենա Գոմեսը հաշտվել է իրեն երիկամ նվիրած ընկերուհու հետ
ԺամանցԵրգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը լուսանկարներ է հրապարակել Ֆրենսիա Ռեիսի հետ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում;
Երկար ժամանակ անց առաջին անգամ աստղը ժամանակ է անցկացրել ընկերուհու հետ, ով իրեն երիկամ էր նվիրել։ Լուսանկարներում նրանք գրկախառնված են ու ժպտում են։
«Շնորհավորում եմ ինձ համար հատուկ մարդու տարեդարձը: Ուր էլ որ մեզ տանի կյանքը, ես սիրում եմ քեզ»,- գրել է Գոմեսը։
2022 թվականի նոյեմբերին Սելենա Գոմեսը հրապարակավ հայտարարեց, որ «Հոլիվուդում իր ամենամոտ մարդը Թեյլոր Սվիֆթն է»։ Նման հայտարարությունը, ըստ երեւույթին, վիրավորել էր նրա մյուս ընկերուհուն՝ Ֆրենսիա Ռեյսին։ Հայտարարությունից հետո նա սոցցանցերում դադարել էր հետևել աստղին, ինչը նկատել էին ուշադիր երկրպագուները։
Դեռևս 2019 թվականի օգոստոսին տեղեկություն հայտնվեց, որ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը դադարել է շփվել իրեն երիկամ նվիրած ընկերուհու հետ։