Զիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում Իջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածք Հոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջեն Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. Ինվենթոր Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համար Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-Զեյն Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել Բնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահ Կենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար 

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողի գործունեությանը միջամտելու համար

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, տներից մեկի բակում հայտ­նա­բե­րե­լ են փայ­տան­յու­թով բեռն­ված «ԶԻԼ-130» մակ­նի­շի բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա: Պար­զե­լով, որ ավտոմեքենան պատկանում է  Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշ­յալ փայ­տան­յու­թի ձեռք բեր­ման օ­րի­նա­կա­նութ­յու­նը հա­վաս­տող փաս­տաթղ­թեր առկա չեն, վեր­ջի­նիս պար­տա­վո­րեց­րել են փայ­տան­յու­թով բեռն­ված բեռ­նա­տա­րը տե­ղա­փո­խել ոս­տի­կա­նութ­յան Թու­ման­յա­նի բաժ­նի հա­տուկ պահ­պան­վող տա­րածք՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ստու­գո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լու հա­մար:

Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, ով հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մո­տե­ցել և փոր­ձել է ոստիկաններին հա­մո­զել հայտ­նա­բեր­ված փայ­տան­յու­թը չտե­ղա­փո­խել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րը հրա­ժար­վել են կա­տա­րել նրա պա­հան­ջը, հոր­դո­րել են չմի­ջամ­տել ի­րենց օ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ու հե­ռա­նալ, վրդով­վել է իր պա­հան­ջի չկա­տար­ման փաս­տից, պաշ­տո­նա­տար ան­ձանց օ­րի­նա­կան ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նեութ­յա­նը մի­ջամ­տե­լու նպա­տա­կով օպերլիազորներից մեկի նկատ­մամբ բռնութ­յուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լիք է տվել և հե­ռա­ցել:

Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ՝ նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերղի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, համայնքի ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ։

Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝  մի անծանոթ անձի հետ:

Չանսալով ոստիկանության ծառայողի՝ իր տանից հեռանալու հորդորներին, նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները:

Նույն օրը նշված անձանցից երեքը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-ին կե­տով, 452-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով և 490-րդ հոդ­վա­ծի 4-րդ մա­սի 1-ին կե­տով, 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով:

29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. ԹրամփԱրմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվիԱրաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմԿալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարարԹրամփը Ղրիմը անվանել է Ուկրաինայի կողմից հրաժարված ամենագեղեցիկ հողակտորը Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՀայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. ՌահմոնԱմեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ ՄիրզոյանԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասինPolitico. Ուկրաինայի հարցը կարող է երկրորդ պլան մղվել ԵՄ գագաթնաժողովում
Ամենադիտված