Ամբողջությամբ ներդրված է «Մեկ պատուհան» թույլատվական փաստաթղթերի համակարգը
ՀասարակությունՆախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների շրջանակն առաջին կիսամյակում աճել է շուրջ 70%-ով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Գրեթե ամբողջությամբ ներդրված է «Մեկ պատուհան» թույլատվական փաստաթղթերի համակարգը։
Պարզեցվել է տարանցման հայտարարագրման գործընթացը, որի արդյունքում շուրջ 40%-ով կրճատվել է ժամանակը, նվազել են հերթերը և բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումները:
Մաքսային համակարգում շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների շարքը։