Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց երեխային՝ iPhone 14 գնելու համար
ԱյլՀնդկաստանում ծնողները վաճառել են իրենց երեխային և այդ գումարով գնել ժամանակակից iPhone՝ տեսանյութեր նկարահանելու և դրանք սոցիալական ցանցերում տեղադրելու համար։
Գաջեթներով տարված ընտանիքի մասին պատմել է Gizmochina-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայում։
Ոստիկանությունը բերման է ենթարկել երեխայի մորը՝ Սաթիին և ենթադրյալ գնորդին՝ Պրիյանկա Գոշին։ Սակայն երեխայի հորը հաջողվել է թաքնվել իրավապահ մարմիններից։
Ամուսինների պահվածքն ու փոքրիկի հանկարծակի անհետացումը անհանգստացրել են հարեւաններին։ Աղքատ ընտանիքում թանկարժեք սարքի հայտնվելը նույնպես կասկածներ է առաջացրել, ինչի մասին հարեւանները պատմել են ոստիկաններին։
Մայրը խոստովանել է, որ անօրինական կերպով վաճառել է 8 ամսական երեխային և հաստատել, որ ստացված գումարն օգտագործել է Արևմտյան Բենգալիայում ճանապարհորդելու և տեսանյութեր նկարահանելու ու դրանք Instagram-ում հրապարակելու համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայրը փորձել է վաճառել նաեւ իր յոթամյա դստերը։ Սա ընդլայնել է ընթացող հետաքննության շրջանակը: