Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. Ինվենթոր Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համար Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-Զեյն Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել Բնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահ Կենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ Ռիբերա Թուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարը Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածությունները Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 

Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Հայաստան

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Միջոցների 75 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից: Արդեն իսկ կատարվել են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ն․ Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․8 մլրդ դրամ: Իրականացվել են 5 մասնաշենքերի կոնստրուկցիաների և միջհարկային ծածկի աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 4868 քմ մակերեսով դպրոց, որը կունենա 936 աշակերտ/տեղ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն, ծանոթացել այնտեղ իրականացվող կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 470 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 4720 քմ մակերեսով 79 մահճակալ հզորությամբ և ժամանակակից տեխնիկայով համալրված բժշկական կենտրոն:

Վաղաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 35 տոկոսը կազմում է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից համաֆինանսավորումը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենքը և բարեկարգվել է տարածքը:

Մյուս բնակավայրը, որտեղ կառուցվել է մանկապարտեզ, Զոլաքարն է: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ: Միջոցների 35 տոկոսը տրամադրվել է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վարդենիս քաղաքը, որտեղ նրան ներկայացվել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները և սուբվենցիոն ծրագրերով համայնքում նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ այս տարվա համար Վարդենիսում նախատեսվում են 4,2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2,6 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է:

Այնուհետև վարչապետն այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Կառավարության ղեկավարը շրջել է ստարտափերի տաղավարներում, ծանոթացել բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում ստարտափներին, ձեռնարկատերերին, ներդրողներին, տարբեր ոլորտների առաջատար խոսնակներին ու մենթորներին՝ համագործակցելու, սովորելու, մրցելու և զվարճանալու: Տաղավարներից մեկում վարչապետը միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանը, ստարտափ ծրագրերին վերաբերող հարցեր:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ն մեկնարկել է հուլիսի 23-ին և կտևի 7 օր: Միջոցառմանը ներկա են 110 ստարտափներ աշխարհի 30 երկրներից։ Տեղեկացվել է, որ միջոցառման անցկացման օրերը հագեցած են փորձի փոխանակմամբ, պանելային քննարկումներով:

Շողակաթ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Զեկուցվել է, որ Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը հատկացվել է համայնքի բյուջեից: Կատարվել են շինաշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի համայնքի 315 հա տարածք:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Զեկուցվել է, որ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս։

Ճամբարակում վարչապետին ներկայացվել է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման ընթացքը: Զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն դրամ: Միջոցների 45 տոկոսը տրամադրել է համայնքը, 55 տոկոսը՝ Կառավարությունը: Կատարվել է աշխատանքների 60 տոկոսը։

Լճաշեն համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 50 տոկոսը։

Գագարին համայնքում վարչապետն այցելել է «Գեվմիկ» ընկերության կողմից հիմնված ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ, որից 1․1 մլրդ դրամի տոկոսագումարը սուբսիդավորել է պետությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնել է 3,76 հա ջերմոցային տնտեսություն, 2400 քմ մակերեսով օժանդակ շինություններ։ Ստեղծվել է 82 աշխատատեղ:

Վարչապետը ծանոթացել է նաև Պաշտպանության նախարարության մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. ԹրամփԱրմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվիԱրաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմԿալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարարԹրամփը Ղրիմը անվանել է Ուկրաինայի կողմից հրաժարված ամենագեղեցիկ հողակտորը Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՀայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. ՌահմոնԱմեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ ՄիրզոյանԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասինPolitico. Ուկրաինայի հարցը կարող է երկրորդ պլան մղվել ԵՄ գագաթնաժողովում Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար. ԳուտերեշԱյս կիրակի Ռուբեն Սրբազանը անմահ պատարագ կմատուցի Արևշատի եկեղեցումԳուտերեշ․ Երևանյան հռչակագիրը բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համարԲելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել 10 F-16 կործանիչՎայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան
Ամենադիտված