Հսկայական ալիգատորը հարձակվել է նավակում գտնվող զբոսաշրջիկների վրա
ԱյլԱՄՆ Լուիզիանա նահանգում ալիգատորը նետվել է նավակի մեջ և վախեցրել այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Զբոսաշրջիկ Կամիլ Լիզը մոր և այլ ուղևորների հետ նավով զբոսնելիս է եղել, երբ հսկայական ալիգատորը դուրս է թռել ջրից և հարձակվել նրանց վրա։ Լիզի նկարահանած կադրերում կարելի է լսել, թե ինչպես է նա վախից բղավում՝ տեսնելով գիշատչին։
Այդ պահին նավի վրա գտնվող տղամարդը փորձել է կենդանուն հրել ջուրը։ Մի քանի վայրկյան անց գիշատիչը նահանջել է և լքել նավը։
Լիզը տեսանյութը տեղադրել է TikTok-ում և ստացել հազարավոր մեկնաբանություններ։ Շատերը գովել են ալիգատորին քշած մարդուն իր խիզախության համար, իսկ ոմանք էլ ենթադրել են, որ գիշատիչը փորձել է նավ մտնել այն պատճառով, որ մարդիկ նախկինում նրան կերակրել են։