Սոչիում փոթորկի ժամանակ ծովի ալիքը երեխային քշել-տարել է (լուսանկար, տեսանյութ)
ԼուսանկարներՍոչիի լողափերից մեկում երեխային ալիքը տապալել է ու քշել ծովը։ Նրան օգնության են շտապել փրկարարներն ու ականատեսները։ Այս մասին հայտնում է PE Sochi Telegram ալիքը։
Երեխան փոթորկի ժամանակ եղել է Sirius-ի լողափում։ Ինչ-որ պահի հսկայական ալիքը ափ է դուրս եկել և տապալել դեռահասին։ Ալիքը նրան ծովն է նետել: Ըստ ականատեսների՝ տղային հաջողվել է կառչել ինչ-որ բանից սպասել օգնության։
Փրկարարական գործողությունը հաջող է անցել։ Փրկարարների և հանգստացողների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դեռահասին հաջողվել է դուրս գալ ջրից։
Տեսանյութն՝ այստեղ։