Ռուսաստանցի ֆուտբոլիստն ասել է, որ հաճույքով կխաղար Հայաստանի հավաքականում
Սպորտ
«Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սեւիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու պատրաստակամության մասին: Նրա խոսքերը փոխանցում է Metaratings.ru-ն։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հետ կապ չի հաստատել։ Եթե առաջարկ լինի, սիրով կընդունեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ էի թիմի արդյունքների համար։ Սա շատ լավ է մեզ համար», - ասել է խաղացողը:
Սեւիկյանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում