Բրեդ Փիթն ամառն անցկացրել է 32-ամյա ընկերուհու հետ Անջելինա Ջոլիի վիլլայում
ԺամանցՀոլիվուդյան դերասան 59-ամյա Բրեդ Փիթը և ֆիթնեսի մարզիչ 32-ամյա Ինես դե Ռամոն միասին են վայելում ամառը։ Այս մասին հայտնում է People-ը։
Ամբողջ ամառ զույգը անցկացրել է Եվրոպայում՝ Անջելինա Ջոլիի Chateau Miraval վիլլայում։
«Նրանք այս ամառ շատ ժամանակ են անցկացրել միասին, քանի որ իսկապես վայելում են միմյանց ընկերակցությունը և շատ են սիրում իրար: Սա ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր տեսել են նրանց միասին», - ասել է ինսայդերը:
Առաջին անգամ Փիթի և դե Ռամոնի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին անցյալ տարվա նոյեմբերին, երբ զույգին միասին նկատեցին Բոնոյի համերգին Լոս Անջելեսում, իսկ հետո դերասանի նոր՝ Բաբելոն ֆիլմի պրեմիերային։ Փիթի նոր ընտրյալը սննդաբան է, ֆիթնեսի մարզիչ և ոսկերչական իրերի դիզայներ։ Նա «հայտնիների աշխարհ» է մտել «Վամպիրի օրագրերի» դերասան Փոլ Ուեսլիի հետ ամուսնության շնորհիվ։