Շտապ հավաք. երիտասարդները ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց են սկսել․ «Փաստինֆո»
ՀասարակությունԱմիսներ շարունակ տուն՝ Արցախ վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ անժակետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ։
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» այսօր առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
«Շտապ հավաքի պատճառը մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է ադրբեջանցիների կողմից։ Առաջին հերթին պահանջում ենք, որ այս միջազգային կառույցը, որը նրան տեղափոխում էր, անհապաղ քայլեր ձեռնարկի ու վերադարձնի առևանգված քաղաքացուն։ Արդեն վրան ենք տեղադրել, դեռևս ոչ մեկը ԿԽՄԿ-ից մեզ չի մոտեցել»,- «Փաստինֆո»-ին ասաց նստացույցի մասնակից Հրաչ Բաղդասարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։