ՌԴ Պետդումայում կոչ են արել շուկայից հանել «Բարբի» տիկնիկները՝ ԼԳԲՏ քարոզչության պատճառով
ԱյլՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան կոչ է արել ռուսական շուկայից հանել «Բարբի» տիկնիկները։ Խորհրդարանականի հետ հարցազրույցը հասանելի է Duma TV տելեգրամյան ալիքում։
Պատգամավորը քննադատել է «Բարբի» ֆիլմը, որը չի մտել ռուսական վարձույթ, սակայն աշխարհում առաջին շաբաթում ռեկորդային հոնորարներ է ստացել։ Բուտինայի խոսքով՝ ֆիլմը գովազդում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական ծրագիրը։
«Բարբիին Mattel-ի հետ պետք է շուկայից հանել, քանի որ նրանք ԼԳԲՏ թեման են բերում Ռուսաստան»,- համոզված է Բուտինան։ Նա նշել է, որ Ռուսաստանն ունի իր տիկնիկները, և ոչ միայն Մալվինան, որը հայտնի էր ԽՍՀՄ-ում։