Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. Շարմազանով Անդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր «Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասին Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի Արաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմ COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե 

Երեք անձինք փողի դիմաց «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցներ են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում․ ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն: Ըստ այդմ՝ երիտասարդը,  թաքցված զգալի չափերով՝ ընդհանուր 3,41 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 8 փաթեթներով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրամական վարձատրություն ստանալու նպատակով, թաքստոցից վերցրել ու դրանցից 3-ը պահել է Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում: Մնացած փաթեթները չի հասցրել տեղավորել թաքստոցներում, քանի որ հանցանքը կատարելիս նույն օրը ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել է դեռևս չթաքցված 6 փաթեթ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված  վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝ դեռահասներին և երիտասարդներին, զգուշացնում է, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության դիմաց այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից։    

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. ԹրամփԱրմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվիԱրաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմԿալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարարԹրամփը Ղրիմը անվանել է Ուկրաինայի կողմից հրաժարված ամենագեղեցիկ հողակտորը Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՀայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. ՌահմոնԱմեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ ՄիրզոյանԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասինPolitico. Ուկրաինայի հարցը կարող է երկրորդ պլան մղվել ԵՄ գագաթնաժողովում Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար. ԳուտերեշԱյս կիրակի Ռուբեն Սրբազանը անմահ պատարագ կմատուցի Արևշատի եկեղեցումԳուտերեշ․ Երևանյան հռչակագիրը բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համարԲելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել 10 F-16 կործանիչՎայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. ՓաշինյանԹրամփն ասել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Պուտինի հետ, քան Զելենսկիի Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասինԴպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրելԹրամփը Զելենսկիին համեմատել է շրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ NYT. Վենսը, Քուշները և Ուիթքոֆը խնդրել են Զելենսկուն չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր#ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովինԹրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակման մասին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմՆիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթովՆոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներՀայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. ՄիրզոյանԱրարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասինԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը
Ամենադիտված