«Հարսնաքարի» մոտ 8-ամյա երեխայի ոտքը մնացել է ճաղավանդակների արանքում.օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունՀուլիսի 31-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում երեխայի ոտքը մնացել է զրուցարանի ճաղավանդակների արանքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այա մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են Գ․ Մ․-ի (ծնված 2015 թ․) ոտքը։