Պետդեպարտամենտը հաստատել է անվտանգության երաշխիքների շուրջ Կիևի հետ բանակցությունների մեկնարկը
ԻրանՊետդեպարտամենտը հաստատել է այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտնում է Reuters-ը։
Ընդ որում, ԱՄՆ-ն դեռ չի հայտարարել, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող է ստանալ Ուկրաինան Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից հետո։ Հայտնի է, որ դրանք վերաբերում են պաշտպանական պարտավորություններին։
Հուլիսի 30-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթ։ «Մոսկվա 24»-ի փոխանցմամբ՝ անվտանգության երաշխիքները կներառեն որոշակի պարտավորություններ Ուկրաինայի գործընկերների համար պատժամիջոցների հարցում, ինչպես նաև նրան ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելը։