Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել. մեկը հարվածել է «Մոսկվա Սիթի» երկնաքերին
ԼուսանկարներՄոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը։ Քաղաքին մոտենալու ժամանակ երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Մոսկվայի քաղաքային համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ, գրում է Kommersant-ը։
Մարդիկ չեն տուժել։ Դատելով լուսանկարներից՝ կառույցին լուրջ վնաս չի հասցվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։
Տեղում գտնվող լրատվամիջոցների թղթակիցները և ականատեսները հայտնում են, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։ Վթարված շենքում հրդեհ չկա։ Հարվածի վայրում չհայտնաբերված բեկորներ կան: