ՄԻԵԴ-ը Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություն տալու համար մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Ադրբեջանին
ԻրավունքՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին 68-ամյա բուժառուն՝ Վագիֆ Խաչատրյանը, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։