Հուլիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 128 երեխա
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիսին ծնվել է 128 երեխա՝ 73 տղա, 55 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 15 երեխա լույս աշխարհ են եկել Գավառի, 35 երեխա՝ Սևանի, 14 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 61 երեխա՝ Մարտունու ծննդատանը և 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Սևանի բժշկական կենտրոնում երեք դեպքում արձանագրվել է զույգ երեխաների ծնունդ։
Նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվն այս տարի ավելացել է 18-ով։